Երկրաշարժի տագնապ-վարժանք

  • Կարևոր չէ, թե ինչ աղետ է տեղի ունեցել,
  • կարևորը ցանկացած իրավիճակին
  • ճիշտ արձագանքելն է։

Սպիտակի աղետալի երկրաշարժը հայ ժողովրդի մեծագույն ողբերգություններից էր, սակայն այն նաեւ կարեւորագույն դաս դարձավ, որը մենք սերտում ենք արդեն 31 տարի. ցանկացած աղետի կարելի է և պետք է պատրաստ լինել։

Ահա այս նպատակով էլ Որոտանի հիմնական դպրոցում կազմակերպեց հերթական տագնապ-վարժանք` նպատակաուղղված դպրոցականների տարհանման կազմակերպմանը։ Ըստ նախօրոք մշակված և դպրոցում արդեն փակցված տարհանման պլանի, «տագնապ» ազդանշանից անմիջապես հետո դպրոցի աշակերտները մոտ 40 վայրկյանի ընթացքում դուրս եկան դպրոցի շենքից և հավաքվեցին տարհանման հրապարակում։Այս միջոցառման իրականացումը թույլ է տալիս ոչ միայն ճշգրիտ հաշվարկելու տարհանման ամենաօպտիմալ եղանակները, այլեւ դպրոցականների մոտ առաջացնում է յուրահատուկ մտածողություն՝ հիմնված աղետի դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրականացվելիք գործողությունների ճշգրիտ հերթականության վրա։

 

 

Չդասակարգված

Մաքուր միջավայրն է առողջության առաջին գրավականը․․․

Չդասակարգված

Ուսումնաճանաչողական էքսկուրս Սիսիանի պատմության թանգարան

25․05․2019թ․Որոտանի հիմնական դպրոցը E-CULT ծրագրի շրջանակներում այցելեց  Սիսիանի պատմության թանգարան

Այցը  Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարան ուսումնադաստիարակչական,ուսումնաճանաչողական  բնույթ ուներ` նպատակը հայրենասիրական դաստիրակության սերմանումն էր և  հայրենաճանաչողության զարգացումը։ Նման այցերը օգնում են նաև վաղ հասակից երեխաների մեջ սերմանել թանգարան հաճախելու մշակույթը,   թանգարանը դարձնել ոչ միայն կրթության տարածման, այլև հաճելի ժամանցի վայր,   զարգացնել մասնակիցների ուշադրությունը, նպաստել գեղագիտական դաստիարակությանը։

Չդասակարգված

Հոգատարությունը բնության նկատմամբ փոխադարձ է

Գիտակցելով մաքուր միջավայր ունենալու կարևորությունը Որոտանի հիմնական դպրոցի անձնակազմն ու աշակերտները ևս ակտիվորեն միացան համապետական շաբաթօրյակին։

 

Չդասակարգված

Ողջու՛յն, սիրելի այցելու :

Welcome to Armenian Schools Sites. This is your first post. Edit or delete it, then start blogging!

Չդասակարգված